Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միացել է նրանց ճամբարին, ովքեր չեն ցանկանում 8 դոլար վճարել Twitter-ում կապույտ նույնականացման նշանի համար, ինչպես ավելի վաղ առաջարկել էր ընկերության նոր սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։
Twitter-ի մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ պատրաստ է սակարկել միլիարդատիրոջ հետ։ «Մեզ մոտ ամեն ինչ կարող է տարբեր լինել: Մենք կարող էինք բանակցել նրա հետ»,- ասել է Էրդողանը։