Ժամանց

Սիդնեյի կենդանաբանական այգուց 5 առյուծ է փախել

Սիդնեյի Տարոնգա կենդանաբանական այգուց հինգ առյուծ է փախել։ Ինչպես հայտնում է BBC-ն, չափահաս արուին և չորս կորյուններին հաջողվել է դուրս գալ իրենց արգելավանդակից։

Կենդանաբանական այգին կարճ ժամանակով փակվել է, բանվորները ձագերից մեկին քնեցրել են ու տեղափոխել պահման վայր։

Մնացած առյուծները նույնպես ետ են վերադարձվել, միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Թե կոնկրետ ինչպես է կենդանիներին հաջողվել դուրս գալ ազատավանդակից, չի հաղորդվում։

Առյուծների վանդակները պարունակող հատվածը անվտանգության նկատառումներով փակ կմնա մինչև ստուգումների ավարտը։