Նյու Յորքի դատարանը որոշել է, որ դերասան Էնտոնի Ռապը չունի լուրջ ապացույց, որ Քեվին Սփեյսին իր նկատմամբ սեռական գործողություններ է կատարել ավելի քան 30 տարի առաջ:
Հոլիվուդյան դերասան Քեվին Սփեյսիին, ով առավել հայտնի է «Ամերիկյան գեղեցկություն» ֆիլմում և «Խաղաթղթերի տուն» հեռուստասերիալում իր դերերով, Նյու Յորքի դատարանն արդարացրել է սեռական ոտնձգությունների գործի շրջանակներում։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։
Սփեյսիի դեմ հայցը ներկայացրել էր 50-ամյա դերասան Էնտոնի Ռապը, ով նկարահանվում է «Աստղային ճանապարհ՝ բացահայտում» հեռուստասերիալում։ Ըստ նրա՝ 1986 թվականին, երբ նա 14 տարեկան էր, Մանհեթենում Սփեյսին իր տանը, երեկույթի ժամանակ, բռնել է նրա հետույքից, այնուհետև վերցրել նրան, դրել անկողնու վրա և պառկել վրան։ Ռեփն այս գործողությունների համար Սփեյսիից 40 միլիոն դոլար փոխհատուցում էր պահանջում։