Ճիշտ այնպես, ինչպես Եղիսաբեթ II-ը, թագավոր Չարլզ III-ը ևս սննդային որոշ սովորություններ ունի, ինչի մասին Hello! Magazine-ին պատմել է Ուելսի խոհարարական թիմի նախկին մենեջեր Գրեհեմ Թինսլեյը։
Թագավորական ընտանիքի համար սահմանված կանոններով արգելված է սննդի մեջ օգտագործել սխտոր ու խեցեմորթներ, սակայն արգելքից դուրս Չարլզ III-ն ունի նաև իր սննդային նախապատվությունները։
Կան մի քանի մթերքներ, որոնք Չարլզ թագավորը չի սիրում ուտել:
Foie Gras
Այս ուտեստը պատրաստվում է սագի կամ բադի լյարդից։
Շոկոլադ
Թեև հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ը սիրում էր երբեմն-երբեմն շոկոլադ ուտել, Չարլզ թագավորը ընդհանրապես շոկոլադ չի սիրում:
Սուրճ
Չարլզ թագավորը զզվում է սուրճից։ Նա սիրում է թեյ խմել և շատ բծախնդիր է թեյի ընտրության և մատուցման հարցում։
Թխվածքաբլիթներ
Չարլզ թագավորը կարագով, կարտոֆիլով և հացահատիկով պատրաստված այս թխվածքաբլիթների երկրպագու է, բայց քչերը գիտեն, որ նա դրանք սիրում է միայն տաք վիճակում ուտել։ Հակառակ դեպքում՝ թագավորը դրանք չի ուտի։