Ամերիկացի ռեփեր Քուլիոն (Coolio; իսկական անունը Արտիս Լեոն Այվի կրտսեր) հանկարծամահ է եղել 59 տարեկան հասակում։ Երաժիշտը ամենից շատ հայտնի է եղել որպես «Gangsta's Paradise» հիթի հեղինակ, որը թողարկվել է 1995 թվականին և դարձել տասնամյակի ամենահանրաճանաչ մեղեդիներից մեկը:
Քուլիոյի մենեջեր Ջարեզ Պոզին ամերիկացի լրագրողներին հայտնել է, որ մահից առաջ ռեփերը հյուրընկալվել էր իր ընկերոջը։ Ռեփերի դիակը հայտնաբերվել է զուգարանում՝ առանց կյանքի նշանների։