88 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Լուիզա Ֆլեթչերը: Նա «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Թռիչք կկվի բնի վրայով» հանրահայտ ֆիլմում բուժքրոջ դերի համար: Այս մասին գրում է Variety-ն:
Ֆլեթչերը մահացել է քնած ժամանակ: Նա ապրում էր Ֆրանսիայում: