Apple-ը հայտարարել է աշխարհի որոշ երկրներում App Store հավելվածների խանութում գների բարձրացման մասին։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Գնային քաղաքականության փոփոխությունները կանդրադառնան բոլոր այն երկրներին, որոնց պաշտոնական արժույթը եվրոն է։ Կներառվեն նաև Շվեդիան, Հարավային Կորեան, Չիլին, Եգիպտոսը, Մալայզիան, Պակիստանը, Վիետնամը եւ Ճապոնիան: Apple-ը չի նշել բարձրացման պատճառը, սակայն այն, հավանաբար, կապված է դոլարի նկատմամբ տեղական արժույթների փոխարժեքի անկման հետ: