Այս անգամ էլ ակվատերարիումում նոր ծին ունենք: Միջերկրածովյան կրիաներն ունեցել են 6 ձագուկ: Այս մասին հայտնում են Երևանի Կենդանաբանական այգուց:
Այնքան փոքրիկ ու գեղեցիկ են: Տեսակի զուգավորման շրջանը մայիսից հուլիս ամիսների ընթացքում է, երբ նրանք դուրս են գալիս ձմեռային քնից։
Զուգավորումից հետո էգը սկսում է փորել հողը, նույնիսկ համտեսել` փնտրելով իդեալական տեղ ձվադրելու համար։ Ձվադրում են մոտ 3-4 ձու։ Կախված ջերմաստիճանից ձագերը ձվից դուրս են գալիս 65-75 օր անց։
Ի գիտություն
Միջերկրածովյան կրիաները ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում են որպես խոցելի տեսակ։ Բնակության արեալն ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկան, հարավային Եվրոպան և հարավարևմտյան Ասիան: Տարածված են Կովկասի սևծովյան ափին։ Հայաստանում հանդիպում է միջերկրածովյան կրիայի հայկական ենթատեսակը, որը հայկական լեռնաշխարհի էնդեմիկ է։