Երևանի օրերի շրջանակում Գյումրիում նախաձեռնված ծրագիրը քաղաքի բնակիչներին ու հյուրերին երկու օր շարունակ հնարավորություն տվեց լիարժեքորեն վայելելու երևանյան մշակույթը: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 3-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստներինն էր: Ներկայացվել է խաղացանկային՝ Օ’Հենրիի «...և նորից Գարուն» բեմականացումը:
Գյումրիում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրն ամփոփվեց Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ:
Երկու քաղաքների ամուր հիմքերի վրա դրվող գործակցության համատեղ հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ: