ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան, ով նախկինում ամուսնու և երեխաների հետ լքել էր Ռուսաստանը, վերադարձել է Մոսկվա, հայտնում է Nation News-ը։
Պուգաչովայի հետ տեսանյութ է հրապարակել դիզայներ Իգոր Գուլյաևը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ժպտացող Պուգաչովան դուրս գալիս մեքենայից։
Երգչուհին ամուսնու՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի հետ, Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո լքել էր երկիրը։
Գալկինն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանից հեռանալուց ընդամենը 2 օր հետո նրան զրկել են եկամտից։ Նրա դեմքը հեռացվել էր բոլոր գովազդներից, իսկ համերգները զանգվածաբար չեղարկվել էին ողջ երկրում: