Ժամանց

Ցուլը Իսրայելում ներխուժել է բանկի բաժանմունք

Կապանքներից պոկված ցուլը երկուշաբթի առավոտյան ներխուժել է Իսրայելի կենտրոնական մասի Լոդ քաղաքի «Լեումի» բանկի դեռևս չբացված բաժանմունք: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոն՝ նշելով, որ ցլի տերը օգնել է նրան դուրս հանել շենքից և ինքնուրույն բռնել կայանատեղիում երկար հետապնդումից հետո։ Դեպքի վայր ժամանած անասնաբուժական ծառայության ներկայացուցիչը հետեւել է, որ կենդանին չկարողանա կրկին դուրս գալ, հաղորդում է ԶԼՄ-ները: