Ժամանց

Արդեն մեծ էկրաններին է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը

Արդեն մեծ էկրաններին է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որով մեկնարկել էր «Ոսկե ծիրան-2022»-ը:

«Ամերիկացի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով փրկված և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել:

Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը:

Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման:

Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան և այլք: