Ժամանց

Ջոնի Դեփը կներկայացնի Dior ապրանքանիշը

Ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփը պայմանագիր է կնքել Dior-ի հետ և կներկայացնի ապրանքանիշը։ 

Տեղեկություններ այն մասին, թե պայմանագիրը որքան գումար կբերի դերասանին, չի հաղորդվում։ Հստակեցվում է, որ գործարքի ֆինանսական չափը կազմում է յոթանիշ թիվ։

Գովազդային արշավը կներառի հայտնի նորաձեւության լուսանկարիչ Գրեգ Ուիլյամսի ֆոտոշարքը, որը նա արել է հունիսին Փարիզում՝ վիրտուոզ կիթառահար Ջեֆ Բեքի և Դեփի համատեղ ելույթի ժամանակ՝ ռոք համերգի շրջանակում։