Ժամանց

Տեղի է ունեցել Էրիկի և Սվետլանայի հարսանիքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երեկ՝ օգոստոսի 8-ին, երգիչ Էրիկը և իր սիրելին՝ Սվետլանա Իշխանյանը ամուսնացան։

Զույգը հարսանիքի քավոր է ընտրել երգչուհի Էմմիի ամուսնուն։ Էմմին մի քանի օր առաջ է վերադարձել Հայաստան՝ հատուկ քավորկնոջ առաքելությունն իրականացնելու համար։

Էրիկը և իր սիրելին պսակադրվել են Երևանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հարսանիքի խնջույքը բացօթյա են կազմակերպել՝ լողավազանի շուրջ։

Հարսանիքի հայտնի հյուրերից են եղել Սոնա Ռուբենյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Գարիկ Պապոյանը, Արամ MP3-ն և այլոք։