Ժամանց

Ադելը հիփոթեք է վերցրել, որպեսզի գնի Սիլվեստր Ստալոնեի առանձնատունը

Երգչուհի Ադելը հսկայական` 37,7 միլիոն դոլար հիփոթեք է վերցրել, որպեսզի Լոս Անջելեսում շքեղ առանձնատուն գնի՝ 58 միլիոն դոլար արժողությամբ։

Առանձնատան նախորդ սեփականատերը Սիլվեստր Ստալոնեն է եղել։ Այս մասին գրում է dailymail-ը։

Սիրված երգչուհին հիփոթեքային վարկը պետք է մարի 30 տարվա ընթացքում։ Ենթադրվում է, որ նա ամսական կվճարի 227,000 դոլար՝ ներառյալ գույքահարկը և 5 տոկոս տոկոսադրույքը։ Ադելի կարողությունը գնահատվում է 183 միլիոն դոլար: Շքեղ առանձնատունն ունի ութ ննջասենյակ, 12 լոգասենյակ: