Ճապոնիայի Յամագուտի քաղաքում մակակները, որ սկզբում հարձակվում էին երեխաների և կանանց վրա, այժմ չեն վախենում նաև չափահաս տղամարդկանցից: Ոստիկանությունը զինվել է հատուկ ատրճանակներով՝ նպատակ ունենալով դադարեցնել վայրի կենդանիների ագրեսիան։
Ճապոնական մակակի հարձակումներից արդեն տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեխաներ և ծերեր:
Հարձակումներն սկսվել են մի քանի շաբաթ առաջ, և ոստիկանությունը մինչև հիմա չի հասկանում՝ մարդատյաց կապիկների ավազակախումբ է գործում, թե այս ամենը մեկի ձեռքի գործն է։
Ճապոնական մակակները ժամանակին համարվել են անհետացող տեսակ, սակայն վերջին ժամանակներս նրանց թիվն աճել է նաև այն բանի շնորհիվ, որ նրանք պահպանության տակ են եղել: