Ժամանց

Ամենահայտնի լողավազանները, ուր արժե ժամանակ անցկացնել

Շոգ ամռանը լողավազանները հաճելի փրկություն են։ Դրանք վերջին տարիներին Հայաստանում մեծ զարգացում են ապրում։

Ամեն տարի մեկը մյուսի հետևից բացվում են նորամուծություններով լի լողավազաններ, եղածներն էլ նոր առաջարկներ են մշակում՝ հաճախորդներին գրավելու համար։

Radar Armenia-ն առանձնացրել է Երևանի ամենապահանջված լողավազանները, որտեղ կարելի է հովանալ ամռան տապին ու լավ ժամանակ անցկացնել։

Jellyfish Yerevan

Կղզու նմանվող յուրատիպ էքստերիերով այս լողավազանում աշխատանքային օրերին մեկ անձի մուտքն արժե 15.000 դրամ, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ 20.000 դրամ։

The Pool by Dvin Group

Քաղաքի կենտրոնում գտնվող ամենապահանջված լողավազաններից մեկն է։ Այստեղ յուրաքանչյուր օր գործում է նաև շոու ծրագիր ռուս արտիստների՝ ալպինիստների մասնակցությամբ։

Մուտքը աշխատանքային օրերին 15.000 դրամ է, ոչ աշխատանքային օրերին՝ 20.000 դրամ։ Երկուշաբթիից ուրբաթ, միայն ռեստորանից օգտվելիս, մուտքավճար չի գործում:

Լանջ լողավազան-ռեստորան

Բացօթյա այս լողավազանը հարմար է փուլ փարթիներ, հարսանիքներ, ծննդյան տոներ կազմակերպելու համար:

Լողավազանի մուտքը աշխատանքային օրերին արժե 10.000 դրամ, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ 13.000 դրամ, 6-12 տարեկան երեխաների մուտքի արժեքը 5000/7000 դրամ է:

Hills Sport Complex

50 մետրանոց բացօթյա լողավազանն առանձնանում է իր մեծության շնորհիվ, ուր կարող եք հանգիստ լողալ և ջրի մեջ ազատություն զգալ։ Աշխատանքային օրերին մեկ այցելության արժեքը փոքրերի համար 8 000 դրամ է, շաբաթ և կիրակի օրերին՝ 10.000 դրամ, իսկ մեծերի համար համապատասխանաբար 12 000 և 14 000 դրամ:

Ի դեպ, Վարդավառի տոնին մեծահասակների մուտքը՝ 18.000 դրամ է, երեխաների մուտքը՝ 12.000։ Մինչև 3 տարեկանների մուտքն անվճար է։

Կովկաս

Այս լողավազանը, երևի թե, մայրաքաղաքի ամենահայտնի լողավազաններից մեկն է։ Այստեղ միշտ մարդաշատ է,  շատ են այցելում ընտանիքներով, երեխաներին հատկապես դուր է գալիս լողավազանի մանկական հատվածը։

Մուտքավճարը մեծահասակների համար 6.000 դրամ է, երեխաների համար՝ 5.000 դրամ։ Մինչև 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է։

Multi Wellness Open Pool

Տաքացվող լողավազան, ջրային բար, բացօթյա ռեստորան, DJ, առանձնացված մանկական լողավազան. արդեն տարիներ շարունակ գործող այս լողավազանը հասցրել է սիրվել շատերի կողմից։

Աշխատանքային օրերին մեծահասակների համար մուտքը 15.000 դրամ է, շաբաթ-կիրակի՝ 18.000 դրամ։

4-ից 12 տարեկան երեխաների համար մուտքը 12.000 դրամ է, իսկ մինչև 4 տարեկաների համար անվճար է։