Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Պետդումա է ներկայացրել էլեկտրոնային ծխախոտներն արգելելու օրինագիծ։
Նախագծով առաջարկվում է արգելել էլեկտրոնային ծխախոտը՝ առողջության վրա վնասակար ազդեցության պատճառով։
Օրինագծի շարժառիթն է դարձել կեղծ ապրանքների չափազանց մեծ քանակության ներկրումը ՌԴ, որոնցում նիկոտինի պարունակությունը նորմայից շատ բարձր է եղել, ինչը սպառնում է մահացու հետևանքներով: