Մեքսիկացի Սան Պեդրո Հուամելուլայի քաղաքապետ Վիկտոր Հյուգոն ամուսնացել է ալիգատորի հետ: Տպավորիչ հարսանիքն ուղեկցվել է գունագեղ արարողությամբ, ավանդական երաժշտությամբ ու պարերով:
Համբույրի պահը անվտանգ դարձնելու համար հարսնացուի երախը կապված է եղել:
Ի դեպ, սա ավանդական ծիսական արարողություն է, որը դարեր առաջ սկիզբ է առել Օախակա նահանգի Չոնտալ և Հուավե բնիկ համայնքների շրջանում և բնության առատաձեռնությունը աղերսող աղոթք է իրենից ենթադրում