Ժամանց

Ամուսնության առաջարկության ժամանակ թանկարժեք մատանին ընկել է լիճը (տեսանյութ)

Անգլիայում տղամարդն իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելիս պատահաբար 1200 դոլար արժողությամբ մատանին գցել է լիճը։ Փեսացուն անգամ չի հասցրել հարսնացուին հարց տալ, գրում է Independent-ը:

Նորֆոլկից 26-ամյա Ռոս Բամբերն իր ընկերուհուն տարել է տեսարժան վայր, որտեղ որոշել է ամուսնության առաջարկ անել։ Նա ծնկի իջած գրպանից հանել է մատանիով տուփը, սակայն բացելուն պես զարդն ընկել է գետնին, ապա գլորվել ջուրը։

«Ես բացարձակ չէի կարողանում հավատալ տեղի ունեցածին», - հիշում է բրիտանացին։

Տղամարդու հարսնացուն հումորով է արձագանքել տեղի ունեցածին ու համաձայնել է ամուսնանալ նրա հետ։ 

Զույգը դեռ չի ասել, թե երբ են նախատեսում հարսանիք անել, սակայն Ռոսը հույս ունի, որ ֆորսմաժոր չի լինի։