Ժամանց

«Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվելու Ուկրաինայում

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները դիմել են Մեծ Բրիտանիային՝ 2023-ի մրցույթն այնտեղ անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար։ Կազմակերպիչները կարծում են, որ Ուկրաինան չի կարողանա ընդունել մրցույթը, հայտնել է EBU-ի՝ Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությունը։

Միության հայտարարության համաձայն՝ բանակցություններ կսկսվեն 2023 թ-ին՝ «Եվրատեսիլը» Մեծ Բրիտանիայում անցկացնելու մասին։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի այս տարվա հաղթող էր ճանաչվել Ուկրաինան՝ 631 միավորով: Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։