Michelin ընկերությունը ներկայացրել է անվադողեր, որոնց բաղադրության կեսից ավելին էկոլոգիապես մաքուր նյութերից է կազմված, գրում է Motor-ը։ Հումքը բնական կաուչուկն է, կիտրոնի և նարնջի կեղեւը, սոճու խեժը և մետաղի ջարդոնը։
Անվադողերը կտեղադրվեն Porsche 718 Cayman GT4 ePerformance էլեկտրական մեքենայի վրա։