Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովն արձագանքել է լուրերին, թե դերասանուհի Աննա Խիլկևիչի և նրա հայ ամուսնու՝ Արթուր Վոլկովի կրտսեր դստեր հայրն ինքն է։ Երգիչը խոստովանություն է արել «НТВ»-ի «Ты не поверишь» շոուի եթերում։
«Եթե աշխարհում ավելի շատ գեղեցիկ մարդիկ լինեն, բոլորի համար միայն ավելի լավ լինի։ Անին դուստր է ունեցել, որը նման է արտիստի։ Ինձ համար դա լուսավոր ու հիանալի նորություն է»,- կատակել է Կիրկորովը։
Դերասանուհին 2015թ․-ից ամուսնացած է գործարար Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հետ։ Ամուսինները մեծացնում են դուստրերին՝ Արիանային և Մարիային։ Ավագ դուստրը լույս աշխարհ է եկել 2015թ․-ին, իսկ կրտսերը՝ երեք տարի անց։