Ժամանց

Ուկրաինայում համաձայն չեն Եվրատեսիլը երկրում անցկացնելու անհնարինության մասին EBU-ի որոշման հետ

Նման որոշումը վերանայելու պահանջով հայտարարություն են ստորագրել Ուկրաինայի մշակույթի նախարարը, երգչուհի Ռուսլանան, Կալուշ նվագախմբի ղեկավարը և Ազգային հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար Նիկոլայ Չեռնոտիցկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ուկրաինայի իշխանությունները համաձայն չեն Եվրատեսիլ երգի մրցույթը երկրում անցկացնելու անհնարինության մասին Եվրոպական հեռարձակողների միության (EBU) եզրակացության հետ և պահանջելու են վերանայել այդ որոշումը։ Այս մասին ասված է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոյի ֆեյսբուքյան էջում ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ: