Քեվին Սփեյսիին կանչել են Լոնդոնի դատարան։ 62-ամյա ամերիկացի դերասանը մեղադրվում է սեռական ոտնձգությունների և բռնի սեքսի մեջ։ «Զոհերը» երեք բրիտանացիներ են։ Նրանք ասում են, որ իրենք Սփեյսիի կողմից բռնության են ենթարկվել 2005, 2008 և 2013 թվականներին, երբ նա Լոնդոնի «Old Vic Theatre» թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:
Նախկինում դերասանի նկատմամբ նման մի գործ փակվել էր ԱՄՆ-ում։ Դերասանը հերքել է ոտնձգությունների մեղադրանքները: