Մեծ Բրիտանիա կատարած իր վերջին այցի ժամանակ արքայազն Հարին և Մեգան Մարքլը ցանկանում էին իրենց երեխաներին ծանոթացնել նրանց զարմիկների՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխաների հետ։ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին կտրականապես հրաժարվել են կազմակերպել Ջորջի, Շառլոտայի և Լուիի հանդիպումը Արչիի ու Լիլիբեթի հետ: Այս մասին հայտարարել է թագավորական փորձագետ Քրիստոֆեր Անդերսենը։ Ըստ փորձագետի, եղբայրների մեջ դեռ լարվածություն կա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին, ի նշան հաշտության, արքայազն Ուիլյամին, Քեյթ Միդլթոնին և նրանց երեխաներին հրավիրել են Լիլիբեթի ծննդյան առաջին խնջույքին։ Սակայն նրանք, աշխատանքային խիտ գրաֆիկի պատրվակով, այդ օրը մեկնել են Ուելս։