Անգլիայի ափերի մոտ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի պատմության ամենահայտնի նավերից մեկի բեկորները, հայտնում է Planet-today։
Նավը, որի բեկորները հայտնաբերվել են, 17-րդ դարում կառուցված Gloucester-ն է, որի խորտակման պահին տախտակամածին է եղել ապագա արքա Ջեյմս Սթյուարթը: Նավը խորտակվել է 1682 թվականին և բեկորները ծածկվել են ավազով, ինչը դժվարացրել է դրա հայտնաբերումը:
Նավի բեկորները հայտնաբերվել են Ջուլիան և Լինքոլն Բարնուելների և նրանց ընկերոջ՝ Ջեյմս Լիթլոմի կողմից՝ Նորֆոլքի ափերին: Այս բացահայտումը հետազոտողների կողմից համարվել է ամենաակնառուն Անգլիայում՝ «Մերի Ռոուզ» նավի հայտնաբերումից ի վեր: