Նորվեգիայում հայտնաբերված ամենահին կոշիկների մնացորդների մասին հնագետները հայտնել են դեռ 2007 թվականին: Դրանք հայտնաբերվել են երկրի հարավում գտնվող սառցե հետքերի հետազոտության ժամանակ: Դա փոքրիկ կաշվե կոշիկ էր, որն, ըստ երևույթին, պատկանում էր կնոջ կամ դեռահասի։ Գտածոն վերագրվում է մ.թ.ա. մոտ 1100 թվականին՝ բրոնզե դարին: Այս մասին հայտնում է Live Science-ը՝ հղում անելով Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի սառցադաշտային հնագիտության վերաբերյալ վերջին զեկույցին։