Հայտնի են Կաննի 75-րդ կինոփառատոնի հաղթողների անունները։ Այսպես, գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Վշտի եռանկյունին» ֆիլմը, տեղեկանում ենք փառատոնի թվիթերյան էջից։
«Գրան պրի» են ստացել Լուկաս Դոնտի «Մոտ» և Կլեր Դենի «Աստղերը կեսօրին» ֆիլմերը։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել իրանցի Հարա Ամիր Էբրահիմը, լավագույն դերասան՝ Սոն Կան Հոն։
Լավագույն ռեժիսորի անվանակարգում հաղթող է ճանաչվել Պակ Չխան Ուկն իր «Հեռանալու որոշումը» ֆիլմով։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել իրանցի Հարա Ամիր Էբրահիմը («Սուրբ սարդը»), լավագույն դերասան՝ Սոն Կան Հոն («Միջնորդ»)։ Լավագույն սցենարի հեղինակն է Թարիք Սալեհը («Տղան երկնքից»)։
Կաննի 75-րդ կինոփառատոնն անցկացվել է մայիսի 17-ից 28-ը։