Oura-ն համագործակցել է իտալական Gucci նորաձևության տան հետ՝ խելացի մատանի թողարկելու համար: Պարզվել է, որ այն ոչ միայն բարձր տեխնոլոգիական գաջեթ է, այլև՝ լիարժեք ոճային աքսեսուար, հարմար ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց համար։
Մատանին սև է՝ նորաձևության ապրանքանիշի տարբերանշաններով և 18K դեղին ոսկուց հյուսված ամբողջական արտաքինով: Պատյանը պատրաստված է PVD-ից և պատված է տիտանով։ Աքսեսուարը տեսողականորեն հիշեցնում է Gucci-ի կատալոգի մեկ այլ մատանի, սակայն՝ բոլոր տեսակի սենսորներով և էլեկտրոնիկայով։ Ի դեպ, լիցքավորման կայանը ունի նաև իտալական ապրանքանիշի տարբերանշանը։
Gucci x Oura խելացի մատանին արժե 950 դոլար: Համեմատության համար նշենք, որ Oura Ring-ի սովորական տարբերակը պաշտոնական կայքում արժե 314 եվրո: