Ժամանց

Թուրքմենստանում կկանգնեցվի նախկին նախագահ Բերդիմուհամեդովի ձիու հուշարձանը

Թուրքմենստանում կկանգնեցվի նախկին նախագահ Բերդիմուհամեդովի ձիու հուշարձանը

Թուրքմենական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ախալթեքեյան ձիու՝ Ախանի (Սպիտակ Խան) արձանը կկանգնեցվի Ախալ վելայաթի (Թուրքմենստանի կենտրոնական շրջան) տարածքում։

Համապատասխան որոշումն ստորագրել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝ նախկին նախագահի որդին։ Թուրքմենների ազգային հպարտության՝ ախալթեքեյան ձիերի փառքը բարձրացնելու նպատակով Թուրքմենստանի նախագահը ստորագրել է որոշում, որը թույլ է տալիս Ախալի վելայաթի խյակիմլիկին (վարչակազմին)՝ հայտնի ձիու՝ Ախանի հուշարձանի նախագծման ու կառուցման համար պայմանագիր կնքել «Զվեզդա սպորտ» մասնավոր ձեռնարկության հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական