Ժամանց

Մինեսոտա գետում բնիկ ամերիկացու 8000-ամյա գանգ են հայտնաբերել

Մինեսոտա գետում անցյալ ամառ հայտնաբերված մասնակի գանգը կվերադարձվի բնիկ ամերիկացիներին, քանի որ փորձաքննությունը ցույց է տվել, որ այն մոտ 8000 տարեկան է, հաղորդում է Associated Press-ը:

Գանգը հայտնաբերել էին մակույկավարները գետի՝ երաշտի պատճառով ցամաքած հատվածում՝ Մինեապոլիսից մոտ 180 կմ հեռավորությամբ, ինչպես հայտնել է շրջանի շերիֆ Ռենվիլ Սքոթ Հեյբլը: Ենթադրելով, որ այն կարող է սպանության կամ մարդու առևանգման գործի հետ կապ ունենալ, շերիֆը գանգն ուղարկել է փորձաքննության: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ գտածոն երիտասարդ տղայի գանգ է եղել, որն ապրել է մ.թ.ա. 5500-6000 թվականներին:

Մարդաբանը պարզել է, որ տղամարդու գանգում փոս է եղել, որը հավանաբար հուշում է մահվան պատճառի մասին: Շերիֆի հայտարարությունից հետո բնիկ ամերիկացիները քննադատել են նրան՝ նշելով, որ իրենց նախնիների մնացորդների լուսանկարների հրապարակումը վրավորական է իրենց մշակույթի համար:

Շերիֆը տեղեկացրել է, որ մնացորդները փոխանցվելու են բնիկ ցեղերի համայնքի ներկայացուցիչներին: