Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը երկրորդ անգամ հայր է դարձել։ Այս մասին երաժիշտը հայտնել է Instagram-ի իր էջում: Երգչի կինը նրան դուստր է պարգևել: «Ուզում ենք, որ բոլորդ իմանաք՝ մենք ևս մի հրաշալի դուստր ունենք: Երկուսս էլ սիրահարված ենք նրան»,- գրել է երգիչը:
Էդ Շիրանն ու Չերի Սիբորնն ամուսնացել են 2019 թվականին։ Մեկ տարի անց զույգը դուստր է ունեցել՝ Լայրա Անտարկտիկա Սիբորն Շիրանը:
Էդ Շիրանը գրավում է երկրպագուների սրտերը ոչ միայն իր լիրիկական սիրային երգերով, այլև իրեն որպես սիրող հայր դրսևորելով։ Ինքը՝ երաժիշտը, հաճախ է խոսում այն մասին, թե ինչպես է իր կյանքի վրա ազդել իր առաջնեկի ծնունդը։