Ժամանց

Էնն Հեթուեյը փոխել է կերպարը և դարձել շիկահեր

Էնն Հեթուեյը, թերևս, այն քիչ դերասանուհիներից է, ով նկարահանումների տարիների ընթացքում գրեթե չի փոխվել իր արտաքին տեսքով։ Ճիշտ է, կար մի շրջան, երբ աստղը բոբ սանրվածք էր կրում, որն արել էր ֆիլմում դերի համար, սակայն, դերասանուհու խոսքով, այժմ ինքը հաստատ պատրաստ չէր լինի դրան: Չնայած կերպարի արմատական ​​փոփոխությունը դերասանուհու դեպքում գրեթե անհնար է, այնուամենայնիվ պապարացիները Էնն Հեթուեյին ֆիքսել են դերասանուհու համար անսովոր տեսքով։ Դերասանուհուն նկատել են Նյու Ջերսիում՝ շեկ կարճ մազերով։ Բանն այն է, որ այժմ Էննը նկարահանվում է Օտեսսա Մոշֆեղի դեբյուտային վեպի հիման վրա նկարահանվող «Էյլին» քրեական դրամայում, և նա նման կերպարանափոխության է ենթարկվել Էյլին Դանլոպի դերի համար՝ մի կնոջ, ով աշխատանք է ստանում դեռահասների բանտում։