Էմանուել Մակրոնն առաջարկում է բարեփոխել «Շենգեն» համակարգը
Միջազգային
3 Փետրվարի 2022, 12:30
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է այս տարվա մարտի 3-ին ստեղծել Շենգենյան գոտու կառավարման խորհուրդ՝ ԵՄ արտաքին սահմաններում ճգնաժամերի դեպքում արագ արձագանքման մեխանիզմով։
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Տուրկոին քաղաքում Եվրոպայի ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո Էմանուել Մակրոնը նրանց հրավիրել է քննարկելու նախաձեռնությունը՝ հինգշաբթի և ուրբաթ օրերին Լիլ քաղաքում:
«Շենգենյան գոտին ստեղծվել է մի ժամանակաշրջանում, որը շատ է տարբերվում այսօրվանից։ 2015 թվականից ի վեր լիբիական ճգնաժամի և այլ ճգնաժամերի հետևանքով միգրանտների հոսքը, ինչպես նաև ներգաղթը վերածվել են հիբրիդային պատերազմի գործիքի։
Ըստ Մակրոնի՝ Շենգենյան գոտու նոր կառույցը պետք է պարբերաբար հանդիպումներ անցկացնի՝ հատուկ նշանակված համակարգողի գլխավորությամբ։ Առաջինը կկայանա մարտի 3-ին։
Գաղափարն արդեն պաշտպանել է Ներքին գործերի եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնը, որն ինքը դեկտեմբերի կեսերին առաջարկել էր բարեփոխել Շենգենյան գոտին՝ եվրոպական սահմանների անվտանգությունն ամրապնդելու համար։
Frontex եվրոպական հարթակի գնահատանով 39 միլիոն մարդ մուտք է գործել Եվրամիություն՝ առանց շենգենյան տեղեկատվական համակարգի ստուգման, հաղորդում է Euronews-ը։
Հետևեք մեզ Telegram-ում