Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 15-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը։
Սպասվում են գեղեցիկ և դիտարժան հանդիպումներ, որոնք կգեղեցկացնեն ակուբային ֆուտբոլը։ Առաջին հանդիպումները կանցկացնեն ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» և պորտուգալական «Սպորտինգն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին։
Հաջորդ օրը նույն ժամին կմրցեն Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերն» ու անգլիական «Լիվերպուլը» և ավստրիական «Զալցբուրգն» ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։