Ֆինանսներ

Ձեթի գների ինդեքսն աճել է՝ հասնելով պատմական առավելագույնին

Հունվարին պարենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճել են, հիմականում ձեթի առաջարկի կրճատման պատճառով: Փետրվարի 3-ին այս տվյալները տարածել է Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):

FAO-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, հունվարին կազմել է 135.7 կետ, ինչը 1,1 %-ով բարձր Է, քան դեկտեմբերին:

Ձեթի գների ինդեքսն աճել է 4,2 %-ով՝ հասնելով պատմական առավելագույնին: «Ձեթի գների, որոնք հասել են նոր ռեկորդային մակադակների, աճի է հանգեցրել արտահանման հնարավորությունների նվազումը, ինչպես նաև առաջարկը սահմանափակող այլ գործոններ, ամենից առաջ այնպիսիք, ինչպիսիք են աշխատուժի դեֆիցիտը և անբարենպաստ եղանակային պայմանները:

Հիմքեր կան ենթադրելու, որ այդ գործոնների հետևանքները կարճաժամկետ ապագայում հաթահարել չի հաջողվի»,- բերված է ՖԱՕ-ի Շուկաների և առևտրի բաժնի տնօրեն Բուբակեր Բեն Բելհասենի խոսքը կազմակերության մամուլի տեղեկագրում: «Անցյալ ամսին աճել են նաև հացաբույսերի, կաթնամթերքի և մսի գների ինդեքսները: Շաքարի գների ինդեքսը դարձել է միակ ցուցանիշը, որը հունվարին նախորդ ամսվա համեմատությամբ 3,1 տոկոսով իջել է այդ թվում հանգուցային արտահանող երկրներում՝ Հնդկաստանում և Թաիլանդում, արտադրության բարենպաստ կանխատեսումների շնորհիվ»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: