Ազգային ժողովը միաձայն` 84 «կողմ» ձայնով ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է դրոշի կիրառման շրջանակն ընդլայնել:
Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային, մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականութուն, ինչպես նաև կանոնակարգել Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը։ Իսկ այս կանոնները խախտելու դեպքում առաջարկվում է վարչական տուգանք սահմանել:
Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ասաց, որ կողմ են քվեարկելու նախագծին, ապա ծափահարեցին ընդդիմադիր պատգամավորին։