Հասարակություն

Դպրոցներում ու մանկապարտեզներում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում, վերջին տվյալներով, երեխաների ու աշխատակիցների շրջանում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք: Հիմնական դեպքերը գրանցվել են Երևանում: «Յուրաքանչյուր օր իրավիճակի գնահատման արդյունքները մենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարոթյան հետ անընդմեջ քննարկում ենք: Եթե լինի անրհրաժեշտություն, ապա նաև համապատասխան առաջարկություններով կարող ենք հանդես գալ»,- ասաց Ռոմելլա Աբովյանը: Թեպետ վերջին օրերին կորոնավիրուսի նոր դեպքերի նվազում է նկատվում, սակայն Ռոմելլա Աբովյանը նշեց, որ դեռ վաղ է այս ալիքի մարելու մասին խոսելը: Նա նշեց, որ շաբաթ, կիրակի օրերին սովորաբար քիչ են դիմում թեստավորման համար: