Դպրոցների ավարտական վկայականները կթվայնացվեն
Հասարակություն
7 Փետրվարի 2022, 12:23
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում դպրոցների ավարտական վկայականներն այս տարվանից թվայնացված են լինելու:
Նրա խոսքով. «Բազում երկրներում, որտեղ շատ ավելի զարգացած վարչարարություն կա, շատ վաղուց դադարել են կնիք օգտագործել: Մեզ մոտ, օրինակ, այս տարվանից ատեստատները թվայնացված են լինելու: Դա որևէ մեկը չի կնքելու: Էլեկտրոնային ստորագրության համակարգով կստորագրի դպրոցը, կստորագրի նախարարը, և մեր շրջանավարտները կստանան թվային վկայականներ»։
Այսպես, ըստ նրա, փաստաթուղթը կարելի է գործածել ավելի հեշտ՝ չվախենալով կորցնելուց կամ վնասելուց։
Հետևեք մեզ Telegram-ում