Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը
Միջազգային
21 Հունվարի 2022, 15:12
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ Էրդողանի խոսքերը, որոնք նա հնչեցրել էր երեկ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման (որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը) նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում: Այս հանդիպման մասին ոչինչ չկա: Կա միայն զենքի մատակարարում Ուկրաինա և նրա կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարում»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպումից հետո ասել էր, որ փետրվար ամսին այցելելու է Ուկրաինա և նշել, որ իրենք ճիշտ չեն համարում Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև տեղի ունեցող զարգացումները:
Հետևեք մեզ Telegram-ում