Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կապիտոլիումում՝ կոչ անելով ԱՄՆ Սենատին ընդունել բռնության մասին օրենք։
«Երբ Կոնգրեսը լռում է, տասնամյակներ ծախսելով կանանց նկատմամբ բռնության մասին օրենքի թարմացման վրա, բարձրանում է անօգուտ լինելու զգացողությունը: Այդ պատճառով այս օրենքն ընդունելը այս տարի ԱՄՆ սենատորների համար կարևորագույն խնդիրներից մեկն է»,- ասել է Անջելինան։
Ջոլին և նրա համախոհները ակտիվորեն աշխատում են օրենքում նոր փոփոխություններ մտցնելու վրա։ Ջոլիին Կապիտոլիումում միացել է նրա դուստրը՝ Զահարա Մարլին: