Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Ջոկովիչը մտադիր է դատի տալ Ավստրալիայի կառավարությանը

Սպորտ

20 Հունվարի 2022, 12:15

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մտադիր է դատի տալ Ավստրալիայի կառավարությանը դաժան վերաբերմունքի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը: Ավստրալական դատարանը կրկին մերժել է Նովակ Ջոկովիչի՝ վիզա տրամադրելու հայցը, և թենիսիստն արդեն իսկ լքել է Ավստրալիան: Նովակ Ջոկովիչը Ավստրալիա էր ժամանել հունվարի 5-ին և ձերբակալվել էր պատվաստված լինելու մասին փաստաթուղթ չունենալու պատճառով, ինչից հետ երկրի ղեկավարությունը չեղարկել էր նրա վիզան: Ջոկովիչը դատի էր տվել նման որոշման համար և շահել դատը, սակայն Ավստրալիայի իշխանությունները կրկին չեղարկել են սերբ թենիսիստի վիզան:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել