Սպորտ

Ջոկովիչը դեմ է ոչ թե պատվաստմանը, այլ՝ հարկադրանքին

Ջոկովիչը դեմ է ոչ թե պատվաստմանը, այլ՝ հարկադրանքին

Սերբ հայտնի թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով չի կարողացել մասնակցել Ավստրալիայի գավաթի խաղարկությանը COVID-19-ի դեմ պատվաստման բացակայության պատճառով, BBC-ին հայտնել  է, որ ինքը սկզբունքորեն դեմ չէ պատվաստումներին, «հակապատվաստումային» շարժման անդամ չէ , բայց հանդես է գալիս մարդուազատ ընտորւթյան իրավունքի օգտին և դեմ  է հարկադրանքին:

Հարցին թե պատրա՞ստ է զոհաբերել «Մեծ սաղավարտի» այնպիսի մրցաշարերի մասնակցությունը, ինչպիսիք են Ուիմբլդոնը կամ Ռոլան Գարոսը, Ջոկովիչը պատասխանել է, որ եթե նման ընտրություն առջև կանգնի, ապա պատրաստ է նման գին վճարել։

Ջոկովիչը հույս է հայտնել, որ թենիսի մրցաշարի կազմակերպիչները կփոխեն COVID-19-ի դեմ պատվաստման պահանջները և նա կկարողանա դեռ երկար տարիներ մնալ մեծ սպորտում։ Ավելին, Ջոկովիչը նշել է, որ իր համար ավելի կարևոր են սեփական մարմնի հետ վարվելու սկզբունքները, քան հաղթանակներն ու տիտղոսները։

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» 20 մրցաշարերի հաղթող է դարձել, նրա գլխավոր մրցակից Ռաֆայել Նադալը հաղթել է նման 21 մրցաշարերում, որը ռեկորդ է տղամարդկանց թենիսի համար։

Հիեցնենք, որ հունվարին Ջոկովիչը ստիպված է եղել լքել Ավստրալիայի տարածքը այն բանից հետո, երբ նրա վիզան երկու անգամ չեղարկվել էր՝ պատվաստամ վկայագրի բացակայության պատճառով։ Ջոկովիչը ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերին հիվանդացել էր կորոնավիրուսային վարակով։ Ավստրալական կողմը նման պնդումներ էր գտել նրա բժշկական փաստաթղթերում։ Արդյունքում, Ավստրալիայի ներգաղթի նախարար Ալեքս Հոքն անձամբ էր չեղարկել Ջոկովիչի վիզան՝ բացատրելով, որ որոշումը և մարզիկի ներկայությունը երկրում կարող է անհանգստություն առաջացնել հասարակության մեջ և ոգեշնչել պատվաստումների հակառակորդներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական