Տեսակետ

Դժվար թե Մակրոնը չտարբերեր ձերբակալվածին ու գերեվարվածին

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուսների ու բելառուսների հետ ամեն ինչ վաղուց պարզ էր, ստեղ զարմանալու բան համարյա չի մնացել։ Բայց մի ուրիշ հարց է հետաքրքրիր։ Չգիտեմ, սա մանրուք է, թե ոչ, կամ գուցե հայերենի վատ իմացություն է, բայց բոլոր դեպքերում հետաքրքիր է՝ Մակրոնն իր այսօրվա հայերեն գրառման մեջ օգտագործել էր ձերբակալվածներ տերմինը։ Ձերբակալում են հիմնականում հանցագործության համար մեղադրվողներին կամ կասկածվողներին։ Դժվար թե Մակրոնը չտարբերեր ձերբակալվածին ու գերեվարվածին։ Այսինքն սրանով Մակրոնն ընդունո՞ւմ է, որ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը, որից հետո հայ զինծառայողներ են գերեվարվել՝  ռազմական գործողություն չէ, այլ սովորական ինչ որ ռազբորկա է, որից հետո մարդիկ են ձերբակալվել ընդամենը։ Հետաքրքիր կլիներ իմանալ Մակրոնի ֆան ակումբի ակտիվը ինչ է մտածում էս մասով»։