Հոլիվուդյան աստղ, կինոդերասան Չեքի Չանը մասնակցել է Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքին, հաղորդում է Reuters-ը։
68-ամյա դերասանը դարձել է 30-րդ ջահակիրը՝ կրակը տանելով Չինական պատի «Բադալին» հատվածում։
«Շատ հպարտ և երջանիկ եմ ջահակիր լինել արդեն երկրորդ Օլիմպիական խաղերում։ Չորրորդ անգամ եմ ներկա լինելու Օլիմպիական խաղերի։ Անչափ ուրախ եմ»,- ասել է Ջեքի Չանը, որը ջահակիր է եղել նաև 2008թ․ Պեկինի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ։
Պեկինի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին։