Ֆինանսներ

Ջեֆ Բեզոսը $3 միլիարդ է ներդրել «անմահության նախագծում

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը $3 միլիարդ է ներդրել ծերանալու դեմ պայքարող՝ Alto Labs ստարտափում։ Նշվում է, որ նախագծի առաջին մասնակիցներից է բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերության նախկին գլխավոր գիտաշխատակից Հել Բերոնը։ Նախագծին կմասնակցեն նաև Նոբելյան մրցանակակիրներ Շինյա Յամանական և Ջենիֆեր Դուդնան։ Արդյունքին հասնելու ճանապարհին գիտնականները նախատեսում են ուսումնասիրել բջիջների վերածրագրավորման գործընթացը՝ նրանց վերադարձը ցողունային վիճակին։ «Նախագծի հաջողությունը դեռ վաղ է երաշխավորել, սակայն ակնկալվում է, որ հետազոտողները կկարողանան նոր բացահայտումներ անել ծերանալու դեմ պայքարի ոլորտում։