Disney-ն արձագանքել է «Գահերի խաղի» դերասան Փիթեր Դինքլեյջի քննադատությանը, որն արվել էր Սպիտակաձյունիկի և յոթ թզուկների մասին հեքիաթի նոր էկրանավորման վերաբերյալ` հայտնում է The Hollywood Reporter-ը։ «Մենք այլ մոտեցում ենք ցուցաբերում այս յոթ կերպարների նկատմամբ և արդեն խորհրդակցում ենք գաճաճ համայնքի անդամների հետ: Մենք անհամբեր սպասում ենք ավելին բացահայտելուն, երբ ֆիլմը թողարկվի երկար զարգացման ժամանակաշրջանից հետո»,- ասել է ստուդիայի ներկայացուցիչը: