ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 12-ի առավոտյան Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz C240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ռ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 12-15 տարեկան տղա երեխայի դի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Մ. Ռ.-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ:
Փրկարարներն ուղևոր Ս. Ռ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, դիերը ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մահվան ելքով ևս մեկ ՃՏՊ էլ գրանցվել է Տավուշի մարզի Գոշ գյուղի մոտ. «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Վ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարներն ուղևոր Լ. Հ.-ին (ծնված 1995 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ վարորդի դին դուրս են բերել ձորից, դին և տուժածին տեղափոխել Խաչարձան գյուղ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: