Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Էստոնիայի դեսպանություն, որտեղ նրան ընդունել է դեսպան Կարին Ռաննուն։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեսբուքյան էջը։
«Երկու դեսպանները ջերմ զրուցել են հայ-էստոնական հարաբերությունների, երկկողմ և բազմակողմ սխեմաներում փոխադարձ աջակցության մասին»,- հայտնում է Աթենքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը և հավելում, որ 2016-2021թթ․ Տիգրան Մկրտչյանը Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանն էր: Այդ ընթացքում հայ–էստոնական երկկողմ քաղաքական հարաբերությունները խորացել են, խորհրդարանական դիվանագիտությունն ակտիվ է եղել, Էստոնիայում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, իսկ մշակութային փոխգործակցությունը եղել է շարունակական։